Jump to content

ՀՍՀ/ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ վիճակագրության մեջ, հարաբերական մեծություններով արտահայտված որակական ցուցանիշներ, այսինքն միատեսակ կամ տարատեսակ, բայց միմյանց հետ կապված սոցիալ-տնտ. երևույթների չափերի համեմատումը ներկայացնող արդյունքներ: Ըստ բովանդակության Գ. (վիճակագրության մեջ) կարող են բնութագրերլ. 1. սոցիալ-տնտ. որևէ երևույթի զարգացման արագությունը (դինամիկայի Գ.), 2. որոշակի միջավայրում երևույթի առաջացման հաճախականությունը, օր., ծնելիության Գ., 3. աշխատանքային, նյութական կամ դրամական ռեսուրսների օգտագործման աստիճանը, օր., սարքավորումների էքստենսիվ (ժամանակի մեջ) կամ ինտենսիվ (ըստ հզորության) բեռնվածության Գ., արդյունավետության բոլոր Գ., կոորդինացիան, այսինքն որակապես տարբեր երևույթների փոխկապվածությունը, օր., բնակչության խտության Գ., 4. հատկանիշների մեծության վարիացիան (տատանողականություն), օր., ռիթմիկության Գ.: Գ. արտահայտվում են տոկոսներով, հազարի հարաբերությամբ, մեկի հարաբերությամբ (բայց ոչ բոլոր հարաբերական մեծություններն են Գ.):