ՀՍՀ/ԳՈՐԾԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՈՐԾԱՐԱՆ, արդյունաբերական ձեռնարկություն, որի արտադրական պրոցեսները մեքենայացված են. պատրաստում է, առավելապես, արտադրության միջոցներ: Քաղաքատնտեսական առումով նույնացվում է ֆաբրիկա հասկացության հետ: Նախապես, արտադրության տեխնիկայի և տեխնուոգիայի օգտագործման նկատառումով՝ Գի և ֆաբրիկայի միջև կային որոշ տարբերություններ: Տեխնիկայի զարգացմամբ այդ տարբերությունները վերացել են, և այս կամ այն ձեռնարկությանը Գ. կամ ֆաբրիկա անվանելը այժմ պայմանավորված է սովորույթով:
