Jump to content

ՀՍՀ/ԳՈՒԹԱՆԱՍԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՒԹԱՆԱՍԱՐ, հանգած հրաբուխ Հայկական ՍՍՀ-ում, Կոտայքի սարավանդի հյուսիսային մասում: Բարձրությունը 2299 մ է: Ստորին մասը կազմված է թթու լավաներից, վերին մասը՝ խարամներից: Կան պեռլիտի և պեմզայի հարուստ հանքավայրեր: Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթնային մասը՝ ենթալպյան մարգագետիններով: