Jump to content

ՀՍՀ/ԳՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՒՍ (Goes) Հուգովան դեր (մոտ 1435 1440, Գենտ — 1482, Ռոդենդալե վանք, Բրյուսելի մոտ), նիդերլանդացի նկարիչ: Զարգացրել է XV դ. 1-ին կեսի նիդերլանդական ռեալիստական գեղանկարչության ավանդները՝ ձգտեով դրամատիկ գործողության միասնության, կերպարների անհատականության և հուզաշխարհի սուր արտահայտման (Մոգերի երկրպագությունը, էրմիտաժ, Լենինգրադ, Հովիվների երկրպագությունը, մոտ 1474—75, Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա): Ուշ շրջասի Աստվածամոր մահը (Մունիցիպալ գեղարվեստական պատկերասրահ, Բրյուգե) աշխատանքում կերպարները հասցված են ծայր աստիճան հուզական լարվածության: