ՀՍՀ/ԳՈՒՐՋԱԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՈՒՐՋԱԱՆ, քաղաք, Վրացական ՍՍՀ-ի Գուրջանի շրջանի վարչական կենտրոնը, Ալազանի հովտի աջափնյա մասում: Թբիլիսիից 122 կմ արլ.: 10 հզ. բն. (1970): Երկաթուղային կայարան է, Վրաստանի խաղողագործական և գինեգործական շրջանի կենտրոն: Ունի գինու, պահածոների, սպիրտի, աղյուսի, մեխանիկական գործարաններ, հայրենագիտական թանգարան, ցեխաբուժական առողջարան (Ախթալա):
