ՀՍՀ/ԳՈՒՑԿՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՈՒՑԿՈՎ (Gutzkow) Կարլ (17.3.1811, Բեռլին 16.12.1878, Զաքսենհաուզեն), գերմանացի գրող, հասարակական գործիչ, «Երիտասարդ Գերմանիա» գրական շարժման առաջնորդը: Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է աստվածաբանություն և բանասիրություն: 1838—42-ը խմբագրել է «Տելեգրաֆ ֆյուր Դոյչլանդ» («Telegraph fur Deutschland») հանդեսը, որին աշխատակցել է երիտասարդ Ֆ. Էնգելսը: Գրել է վեպեր («Ոգու ասպետները», 1850—51 են), դրամաներ: Առավել տարածում է գտել «Ուրիել Ակոստա» (1847) ողբերգությունը (1958-ին բեմադրվել է Երևանի Գ. Մունդուկյանի անվ. թատրոնում: Ուրիել Ակոստայի ղերում հանդես է եկել Վ. Փափազյանը):
