Jump to content

ՀՍՀ/ԳՈՒՑՈՒԼՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՒՑՈՒԼՆԵՐ, ուկրաինացիների ազգագրական խումբ: Ապրում են ՈւՍՍՀ Իվանով-Ֆրանկովսկի և Չեռնովցիի մարզերի լեռնային վայրերում, ինչպես նաև Անդրկարպատյան մարզի Ռախովսկու շրջանում: Խոսում են ուկրաիներենի գոլցոլլական բարբառով: Հնում Գ-ի բնատարածքը մտնում էր Կրևյան Ռուսիայի կազմի մեջ: Գ. 1867-ից մինչև առաջին համաշխարհային պատերազմը գտնվում էին Ավստրո-Հունգարիայի, այնուհետև՝ Լեհաստանի, Ռումինիայի և Չեխոսլովակիայի տիրապետության տակ: Գ-ի զբաղմունքը լեռնա-արոտային անասնապահությունը և փայտամշակությունն էր, զարգացած էր արհեստագործությունը: 1939—1945-ին Գ. մտան Ուկրաինական ՍՍՀ կազմի մեջ: