ՀՍՀ/ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Մ. Աբեղյանի անվան, ՀՄՍՀ ԳԱ գիտահետազոտական ինստիտուտ: Գործում է 1943-ից: Ստեղծվել է 1938-ից գոյություն ունեցող Արմֆանի գրականության և լեզվի ինստ-ի հիմքի վրա: 1944-ից կրում է Մ. Աբեղյանի անունը: Ունի վեց բաժին՝ հայ հին ու միջին դարերի, նոր շրջանի և սովետահայ գրականությունների, դասական գրողների երկերի գիտական հրատարակության, գրականության տեսության և գրական առնչությունների, որոնք ներկայացնում են ինստ-ի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղությունները: Ինստ-ը հրատարակության է պատրաստել հայ դասականներ Կոստանդին Երզնկացու, Հովհաննես Երզնկացու, Խաչատուր Կեչաոեցու, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի, Գրիգորիս Ադթամարցու, Խ. Աբովյանի, Հ. Պարոնյանի, Մ. Նալբանդյանի, Գ. Սունղուկյանի, Ռ. Պատկանյանի, Պ. Դուրյանի, Հ. Հովհաննիսյանի, Հ. Թումանյանի, Հ. Հակոբյանի, Մ. Աբեղյանի, Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Դ. Դեմիրճյանի երկերի քննական բնագրերը: Հրատարակել է Սասունցի Դավիթ ժող. Էպոսի համահավաք բնագիրը, հայ նոր գրականության պատմությունը (5 հատորով) և սովետահայ գրականության պատմությունը (2 հատորով, նույնը՝ ռուս. 1 հատորով): Ինստ-ի գիտական խորհուրդը շնորհում է բանասիրական գիտությունների գիտական աստիճաններ ու կոչումներ: Հ. Քենդերյան
