ՀՍՀ/ԳՐՈՀ
ԳՐՈՀ, կրակի և զորամասերի ու զորամիավորումների սրընթաց շարժման զուգակցումը՝ հակառակորդին հարվածելու և ջախջախելու նպատակով: Գ. իրականացվում է տարբեր զորատեսակների համաձայնեցված ջանքերով և ավարտվում դիմահար կրակով, ձեռնաևռնակների և սառը զենքի տարբեր տեսակների կիրառմամբ: Լինում են հետևազորային, հեծելազորային, տանկային, օդային, տորպեդային (ծովային մարտում) են Գ-ներ: Գ-ից առաջ հրետանին և ավիացիան անց են կացնում կրակային նախապատրաստություն: ժամանակակից համազորային մարտում Գ. ձեռնարկվում է տանկային և մոտոհրաձզային զորքերով՝ հրետանային կրակի և ավիացիայի հարվածների աջակցությամբ: Գ. իրագործվում է հարձակման սկզբում՝ ընթացքից կամ էլ թշնամու հետ անմիջական շփման մեջ գտնվելու դրությունից: Հայերենում Գ. է կոչվում նաև ուժեղ ամրացված հենակետերի (դիրքերի) վրա կատարվող վըճ-ռական գրոհը, որը պահանջում է զորքերի բազմակողմանի նախապատրաստություն և վարժեցում:
