ՀՍՀ/ԳՐՈՂՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՐՈՂՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՆ, Центральный дом литераторов, ЦДЛ (գրողների մոսկովյան ակումբ) Հիմնադրվել է 1934-ին, ՍՍՀՄ գրողների միությանը կից, Մ. Գորկու նախաձեռնությամբ: 1971-ից կրում է Ա. Ա. Ֆադեևի անունը: Նպատակն է՝ օգնել ՍՍՀՄ, ՌՍՖՍՀ գրողների միություններին և մոսկովյան գրողների կազմակերպությանը՝ գրողների շրջանում տանելու գաղափարական-ստեղծագործական աշխատանք: Կազմակերպում է գրական երեկոներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, կինոդիտումներ ևն: Կից գործում են լեկտորիումը, սեմինարները, ժող. համալսարանը, գրասերների ակումբը: Գրողների տուն գործում է նաև Երևանում՝ Հայաստանի սովետական գրողների միությանը կից:
