Jump to content

ՀՍՀ/ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կամավոր հասարակական կազմակերպություն ՍՍՀՄ-ում: Աջակցում է գրքի և գրականության պրոպագանդմանը: Հիմնադրվել է 1974-ին: Կենտրոնական վարչությունն ընտրվում է համամիութենական համագումարում: Նախագահն է ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ե. Մ. ժուկովը: Միավորում է միութենական 15 հանրապետությունների ընկերությունները: փոխադարձ կապի մեջ է սոցիալիստական և կապիտալիստական մի շարք երկրների համապատասխան ընկերությունների հետ: Ունի հրատարակչական իրավունք: ՀՍՍՀ-ում Գ. ը. նույնպես հիմնադրվել է 1974-ին: Նախագահն է ՍՍՀՄ ԳԱ թղթ-անդամ Ա. Ն. Մերգելյանը: Ընդգրկում է (1977) 15.360 անհատ և 330 կոլեկտիվ անդամ, 260 սկզբնական կազմակերպություն: Լ. Միրիջանյան