Jump to content

ՀՍՀ/ԳՐՔԻ ՏԵՂԱՆԻՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՐՔԻ ՏԵՂԱՆԻՇ (շիֆր), պայմանական նշան, որը ցույց է տալիս գրքի տեղը գրադարանային դարակում: Գ. տներ գրվում են գրքի տիտղոսաթերթին, կազմին և գրացուցակային քարտերի վերին ձախ մասում: Կիրառվում են երկու տեսակի Գ. տ-ներ, առանձնակի՝ յուրաքանչյուր գրքի և խմբային՝ յուրաքանչյուր հեղինակի բոլոր գրքերի համար: Առանձնակի Գ. տ-ները օգտագործվում են գրականության գույքահամարային, համարային, չափսահամարային դասավորման ժամանակ, իսկ խմբային Գ. տ-ները՝ կարգային (սիստեմատիկ), կարգային-այբբենական և այլ դասավորությունների ժամանակ: Գ. տ-ները լինում են ըստ տվյալ գրադարանի գրականության դասակարգման բնույթի (կարգային-այբբենական, գույքահամարային, չափսա-գույքա-համարային, այբբենական ևն):