ՀՍՀ/ԴԱՍՏԱԿՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԴԱՍՏԱԿՅԱՆ Արամ Ավետիսի, 21.3.1895, գ. Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբաղի շրջանի Յոլխարի Այլիս) — 1938, հեղափոխական, պետական աշխատող: 1919-ից Իրանի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ: 1909—1919-ին աշխատել է Դերբենդում, ապա՝ Իրանում, որտեղից արտաքսվել է հեղափոխական գործունեության համար: Մասնակցել է իրանական կարմիր բանակի կազմավորմանը, ապա նրա շարքերում՝ Ռեշտում, Քուչեկ խանի կառավարության տապալմանը: Հայաստան վերադառնալով՝ աշխատել է որպես Հայկոոպի Ջուլֆայի, Նախիջևանի և Մեղրու բաժանմունքների լիազոր, Երևանի Բանկոոպի վարչության նախագահ: 1932—37-ին եղել է ՀՍՍՀ մթերումների կոմիտեի լիազոր, մատակարարման ժողկոմի տեղակալ, ներքին առևտրի ժողկոմ: Ընտրվել է ՀԿԿ ԿԿ, ՀՍՍՀ ԿԳԿ-ի և ՀԱՄԽ-ի անդամ: Լ. Առաքելյան
