ՀՍՀ/ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ (ծն. թ. անհտ., Վաղարշասյատ — 1633, Սպահան), Հայոց կաթողիկոս 1590—1629-ին: 1584-ից եղել է կաթողիկոս Գրիգոր ԺԲ Վաղարշապատցու աթոռակիցը: Ունեցել է երեք աթոռակից (կաթողիկոսական գործերը մեծ մասամբ վարել են նրանք), որոնց հետ գժտված է եղել: 1604-ի գաղթի ժամանակ տարվել է Սպահան, 1612-ին՝ վերադարձել Էջմիածին: 1617-ին հեռացել է Սպահան: 1629-ին հրաժարվել է կաթողիկոսությունից:
