ՀՍՀ/ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՑԻ (Ղորղանյան) (ծն. թ. անհտ.—31.10.1817, Էջմիածին), Ամենայն Հայոց կաթողիկոս (1801 — 1807): 1800-ին ուղարկվել է Կ. Պոլիս որպես հրավիրակ նորընտիր կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու: Ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, սակայն հրաժարվել է և վերադարձել Էջմիածին: Հովսեփ Արղությանի մահից (1801) հետո օծվել է կաթողիկոս (1802-ի ապրիլի 28): 1807-ին պարսկ. կառավարության ստիպմամբ Դ. հրաժարվել է գահից: Դանիել Սուրմառեցու մահից հետո փորձել է վերագրավել այն, բայց հաջողություն չի ունեցել:
