Jump to content

ՀՍՀ/ԴԱՔԻՔԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԱՔԻՔԻ Աբու Մանսուր Մուհամմեդ իբն Ահմեդ (ծն. թ. անոտ.—մոտ 977), պարսկա-տաջիկական բանաստեղծ: Դ-ից պահպանվել են մեկ քասիդ, քնարական բանաստեղծություններ և «Շահնամե»ից գլուխներ (988 երկտող), որոնք Ֆիրդուսին ընդգրկել է համանուն դյուցազներգության մեջ: Դ. շուբիյայի ներկայացուցիչ է, հոսանք, որն արտահայտում է խալիֆաթից անկախ լինելու ձգտում և փառաբանում հայրենի ավանդույթներն ու սովորույթները: Դ-ի բանաստեղծություններն աչքի են ընկնում լեզվի պատկերավորությամբ, փոխաբերությունների առատությամբ: