Jump to content

ՀՍՀ/ԴԵՅԼԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԵՅԼԻ, Դելի, Ռեջինալդ Օլդուորտ (1871 — 1957), ամերիկացի երկրաբան և պետրոգրաֆ: Ավարտել է Հարվարդի համալսարանը (1893): Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ-ի և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր (1907—42): Ամերիկյան երկրաբանական ընկերության պրեզիդենտ (1932-ից): Զբաղվել է մագմատիկ ապարների ուսումնասիրությամբ, հաշվարկել նրանց գլխավոր տիպերի միջին կազմը: Մշակել է օվկիանոսի մակարդակի էվստատիկ տատանումների տեսությունը, երկրակեղևի շարժուն հատվածների խորասուզման հարցերը: 1929-ին ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ: