Jump to content

ՀՍՀ/ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՖԱԲՐԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՖԱԲՐԻԿԱ Երևանի փորձարարական, ՀՍՍՀ անտառային և փայտամշակման արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1962-ին, սկզբում կոչվել «Դաշնամուրի ֆաբրիկա» (թողարկել է միայն դաշնամուր): 1970-ից արտադրում է էլեկտրակիթառներ երկլարառիչ, 12-լարանի, «Կռունկ 75», «Կռունկ 75 Մ» (1974-ին՝ 10700 հատ)Կոմիտաս 74» դաշնամուր (1974-ին՝ 1200 հատ), էլեկտրամանդոլինա: Ունի նախապատրաստման, հավաքման, էլեկտրական և ստեղնային գործիքների, ֆուրնիտուրայի արտադրամասեր: Ֆաբրիկայի արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ-ում և արտասահմանում (Հունաստան, Հոլանդիա, Լեհաստան, ԳԴՀ): Արտադրությունը կատարելագործելու, աշխատատար պրոցեսները մեքենայացնելու նպատակով X հնգամյակում կկազմակերպվի երկու նոր հոսքային գիծ, կտեղադրվի ժամանակակից ավտոմատ: