ՀՍՀ/ԵՐԿԱԲՆԱԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԵՐԿԱԲՆԱԿՆԵՐ, քրիստոնեական աստվածաբանական ուսմունքի հետևորդներ և եկեղեցիներ, որոնք ընդունում են Քրիստոսի երկակի՝ մարդկային ու աստվածային միմյանցից անկախ բնույթը՝ «երկու բնություն, երկու կամք, երկու ներգործություն» բանաձևով: Ե-ի վարդապետությունը ելնում էր Քաղկեդոնի տիեզերական ժողովի (451) որոշումներից ու «Լևոնի տոմարից» (449) և հակադրվում էր միաբնակների, ուսմունքին: Երկաբնակության քարոզիչներն էին Կ. Պոլսի և Հռոմի եկեղեցիները: Հռոմեական կայսրությունում պաշտոնապես ճանաչվեցին Հուստինիանոս կայսեր օրոք:
