ՀՍՀ/ԶԱԲՈԼՈՏՆԻ ՎԼԱԴԻՄԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱԲՈԼՈՏՆԻ Վլադիմիր Իգնատևիչ, 30.8 (11.9).1898, գ. Կարան (այժմ` Տրուբայլովկա, Կիևի մարզում) — 3.8.1962, Կիև, սովետական ճարտարապետ: ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1928-ին ավարտել է Կիևի գեղարվեստական ինստ-ի ճարտ. ֆակուլտետը: Զ-ի աշխատանքներից են Կրիվոյ ռոգ, Կրեմենչուգ, Դնեպրոձերժինսկ քաղաքների հատակագծերը, ՈւՍՍՀ Գերագույն սովետի շենքը (1936—39, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941) Կիևում: 1945—1956-ին եղել է ՈւՍՍՀ ճարտարապետության ակադեմիայի պրեզիդենտ:
