Jump to content

ՀՍՀ/ԶԱԲՈԼՈՑԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԲՈԼՈՑԿԻ Նիկոլայ Ալեքսեևիչ, 24.4(7.5).1903, Կազան — 14.10.1958, Մոսկվա, ռուս սովետական բանաստեղծ, թարգմանիչ: Առաջին ժողովածուն լույս է տեսել 1929-ին: Զ-ի 50-ական թթ. ստեղծագորությանն արծարծում է քաղաքացիական, հոգեբանական, բարոյական խնդիրներ («Ձախորդը», 1953,«Տգեղ աղջիկը», 1955, «Պառավ դերասանուհին», 1956): Թարգմանել է Շ. Ռուսթավելու «Ընձենավորը», նմուշներ գերմ. դասական պոեզիայից: