Jump to content

ՀՍՀ/ԶԱԳՈՐՍԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԳՈՐՍԿ (մինչև 1930-ը` Սերգիև), քաղաք ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում: Երկաթուղային կայարան է Մոսկվայից հս-արլ.: 100 հզ. բն. (1976). Ունի էլեկտրամեխանիկական, լաքի-ներկերի, օպտիկա-մեխանիկական, շինանյութերի գործարաններ, տրիկոտաժի և կահույքի ֆաբրիկաներ, կինոտեխնիկում, խաղալիքների ԳՀԻ և թանգարան: Այստեղ է Մոսկովյան հոգևոր ակադեմիան և սեմինարիան: Հիմնադրվել է XIV դ. 40-ական թթ.: