ՀՍՀ/ԶԱԳՐՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱԳՐՈՍ (պարսկերեն` Պատակ, Պոշտեկուխ), լեռնային համակարգ Իրանում, Իրանական բարձրավանդակի հարավարևմտյան մասում: Երկարությունը մոտ 1600 կմ է, լայնությունը` 200—300 կմ: Գերակշռում են 2—3 հզ. մ բարձրությունները, առավելագույնը` 4548 մ (Զերդկուխ լեռ):
