Jump to content

ՀՍՀ/ԶԱԼԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԼԿԱ (Zalka) Մատե ծածկանուն, իսկական անունը` Բելա Ֆրանկլ (Frankl), 23.4.1896, գ. Մատոլչ, Հունգարիա—11.6.1937, Ուեսկա, Իսպանիա, հունգարացի գրող, ՍՍՀՄ-ում քաղաքացիական պատերազմի (1918—20) մասնակից, Իսպանիայի ազգային-հեղափոխական պատերազմի (1936—39) հերոս: Կոմունիստական կուսակցության անդամ 1920-ից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ավստրո-հունգարական բանակի կրտսեր սպա, L ուցկի տակ գերվել ռուս, բանակի կողմից: 1920-ից հրամանատարական պաշտոններ է վարել կարմիր բանակում: 1936-ից Իսպանիայում Զ. գեներալ Լուկաչ անվամբ ղեկավարել է 12-րդ Ինտերնացիոնալ բրիգադը: Զ-ի պատմվածքները («Հեծելարշավ», 1929, «Խնձորներ», 1934) նվիրված են ՍՍՀՄ-ում քաղաքացիական պատերազմի թեմային: «Դոբերդո» վեպում (1937) մերկացրել է առաջին համաշխարհային պատերազմի իմպերիալիստական բնույթը: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, ետմահու` Իսպանիայի ազատագրության շքանշաններով

Երկ. Избранное, М.1955.