Jump to content

ՀՍՀ/ԶԱԼԿԱԼՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԼԿԱԼՆ, Զալկալնս, Թեոդոր Էդուարդովիչ (1876—1972), լատիշ սովետական քանդակագործ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971): ՍՍՀՄ ժող. նկարիչ (1957): ՍՍՀՄ` Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947): Ստեղծել է դիմաքանդակներ (Ա. Կիրխենշտեյնի, գիպս, 1946, Ֆ. Բլումբախի, թրծակավ, 1956), հուշարձաններ (Ռ. Բլաումանիսի, գրանիտ, 1929, Ռիգա), մահարձաններ (Յա. Պորուկի, գրանիտ, 1930, Ռիգա):

Գրկ. Бауман К., т. э. Залькалн, М., 1960.