ՀՍՀ/ԶԱԽԱՎԱ
ԶԱԽԱՎԱ Բորիս Եվգենևիչ 12(24).5.1896, Պավլոգրադ — 25.11.1976, Մոսկվա, ռուս սովետական ռեժիսոր, դերասան, մանկավարժ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1967), արվեստագիտության դ-ր (1964): ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1913-ին ընդունվել է Ե. Վախթանգովի Ուսանողական ստուդիան: Խաղացել է Դոկտորի (Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը»), Թեմուր խանի (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ»), Դուդուկինի (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ») դերերը: Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1923-ից: Վախթանգովի հետևորդ Զ-ի բեմադրություններից են` Լեոնովի «Փորսուղներ» (1927), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932, 1951, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952), Պոգոդինի «Արիստոկրատներ»ը (1935), Գոգոլի «Ռևիզոր»ը (1939), «Երիտասարդ գվարդիա»ն (ըստ Ֆադեևի, 1947), Շեքսպիրի «Համլետ»ը (1958): Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում բեմադրել է Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1933, 1952) և Ա. Օստրովսկու «ճշմարտությունը լավ է, բախտն ավելի լավ» (1972) պիեսները
Երկ. Вахтангов и его студия, 2 изд., М.,1930 Современники, Вахтангов, Мейерхольд, М., 1969 Мастерство актера и режиссера, 3 изд., испр. и доп., М.,1973.
