Jump to content

ՀՍՀ/ԶԱԽԱՐԻԱՍԵՎԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԽԱՐԻԱՍԵՎԻՉ Ֆրանցիսկ-Քսավերիոս նաև դը Աբգարո-Զախարիասևիչ, 1770, Ստանիսլավ (այժմ` Իվանո-Ֆրանկովսկ) — 12.6.1845, Պերեմիշլ, հայ պատմաբան: Սովորել է Լվովի համալսարանում, որտեղ 1792-ից դասավանդել է եկեղեցու պատմություն: Հետագայում իրեն նվիրել է եկեղեցական գործունեության: Զբաղվել է միջնադարյան Ուկրաինայի և Լեհաստանի եկեղեցական հաստատությունների, հայ գաղթօջախների պատմությամբ: Արժեքավոր է Զ-ի «Տեղեկություն Լեհաստանի հայերի մասին» (Լվով, 1842) աշխատությունը:

Գրկ. Дашкевич Я. Р., Армянские колонии на Украине в источниках и литерауре XV—XIX веков, Е., 1962, с. 113—16.