ՀՍՀ/ԶԱԽԱՐԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱԽԱՐԻՆ Գրիգորի Անտոնովիչ (1829—1898), ռուս թերապևտ: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Զ. օրգանիզմը դիտել է որպես միասնական համակարգ, իսկ հիվանդությունը` արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցություն: Ուսումնասիրել է սրտի և թոքերի հիվանդությունները, մշակել դրանց տարբերակիչ ախտորոշումը և դասակարգումը: Պարզել է, որ ներքին օրգանների հիվանդությունների ժամանակ, մաշկի որոշակի հատվածներում առաջանում է մակերեսային նյարդերի գերզգայնաթյուն (Զախարին-Գեդի զոնաներ):
