ՀՍՀ/ԶԱԽԱՐՈՎ ԱՆԴՐԵՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱԽԱՐՈՎ Անդրեյան (Ադրիան) Դմիտրիևիչ 8(19).8.1761, Պետերբուրգ — 27.8 (8.9).1811, Պետերբուրգ, ռուս ճարտարապետ, ամպիր ոճի ներկայացուցիչ: Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1767—82), ապա` Փարիզում (1782—86): 1794-ից` Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: Զ-ի նախագծով է կառուցվել (1806—23) Պետերբուրգի ծովակալության շենքը (Ադմիրալտեյստվո), որը ռուս, ամպիրի նշանավոր հուշարձաններից է:
Գրկ. Пилявский В.И., Лейбошиц Н. Я., Зодчий Захаров, Л., 1963.
