ՀՍՀ/ԶԱԽԱՐՈՎ ՍԵՐԳԵՅ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱԽԱՐՈՎ Սերգեյ Ալեքսանդրովիչ, 29.8 (10.9).1878, Եկատերինոդար (այժմ` Կրասնոդար)—2.1.1949, Դոնի Ռոստով, սովետական հողագետ, Վ. Վ. Դոկուչաևի աշակերտը, Դոնի Ռոստովի համալսարանի պրոֆեսոր (1934-ից): Աշխատանքները նվիրված են Կովկասի հողերի ուսումնասիրմանը: Զ. հետագոտել է Հայաստանի Լոռու տափաստանների, ինչպես նաև Անդրկովկասյան երկաթուղու հայկ. ճյուղի երկարությամբ ընկած հողերը
Երկ. Кора выветривания и горные черноземы Лорийской степи, Почвоведение, 1—4, 1906 Почвы вдоль Армянской ветви Закавказских железных дорог (соавт .: Акимцев В.), труды Краснодарского СХИ, 1929, т. 6.
