Jump to content

ՀՍՀ/ԶԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԿ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս, Ախալքալաք—Բակուրիան խճուղու վրա: Ունի 1100 (285 ընտանիք) հայ բնակիչ (1977): Զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և բանջարաբուծությամբ: Գյուղում գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կինոկետ: Զ-ի հայերը գաղթել են Էրզրումի վիլայեթից, 1830-ին: Զ-ում է ծնվել Աովետակաև Սիության հերոս Վաչագան Վանցյանը: Գյուղն ունի եկեղեցի (Ս. Սարգիս, կառուցվել է 1909-ին):