Jump to content

ՀՍՀ/ԶԱԿԺԵՎՍԿԱ-ԴՈՒԲԱՍՈՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԿԺԵՎՍԿԱ-ԴՈՒԲԱՍՈՎԱ Միրոսլավա-Վանդա, ծն. 10.6.1918, գ. Բժոգուվկա (Լեհաստան) լեհ պատմաբան հայագետ: 1970-ից ղեկավարում է Լուբլլինի համալսարանի ՍՍՀՄ պատմության ինստ-ը: Զբաղվում է ֆեոդալական Լեհաստանի պատմության աղբյուրագիտական և Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության պատմության հարցերով, ինչպես և միջնադարյան Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությամբ: Գրել է «Հայերը Զամոսցում և նրանց դերը Լեհաստանի ու Արևելքի միջև առևտրական ու մշակութային փոխանակություններում» (1965, լեհերեն) մենագրությունը, ինչպես և հոդվածներ հայ-լեհական փոխհարաբերությունների մասին: