Jump to content

ՀՍՀ/ԶԱՀՐԱԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՀՐԱԹ (մինչև 1935-ը` Խաչափարախ), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, Հրազդան գետի աջ ափին, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս-արևմուտք: Բանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ ու անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: