Jump to content

ՀՍՀ/ԶԱՀՐԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՀՐԱՏ (Յալտըզյան Զարեհ, ծն. 10.5.1924, Կ. Պոլիս), հայ գրող: Ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը (1942): Աշխատակցել է պոլսահայ և մայր հայրենիքում լույս տեսնող թերթերին, հանդեսներին, տարեգրքերին, խմբագրել Մխիթարյան սանուց միության «Սան» պարբերաթերթը: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1943-ին, «Ժամանակ» օրաթերթում: Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաք»ը (1960), «Գունավոր սահմաններ» (1968), «Բարի երկինք» (1971), «Բանաստեղծություններ» (1971) ժողովածուները: Զ-ի առանձին գրքեր թարգմանվել են ֆրանս., հուն., լիտվերեն