Jump to content

ՀՍՀ/ԶԱՄԲԵԶԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՄԲԵԶԻ (Zambezi), գետ Աֆրիկայում: Երկարությունը մոտ 2660 կմ է, ավազանը` 1330 հզ. կմ2: Սկիզբ է առնում Լունդա սարավանդից, թափվում Մոզամբիկի նեղուց: Վտակներն են Լունգվեբունգուն, Լուանգինգան (աջից), Կաբոմպոն, Կաֆուեն (ձախից): Հարուստ է սահանքներով (Կատիմա, Կեբրաբասա) և ջրվեժներով (Գոնյե, Նգամբվե,Վիկտորիա):