Jump to content

ՀՍՀ/ԶԱՄԵՆՀՈՖ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՄԵՆՀՈՖ (Zamenhof) Լյուդվիգ Լազար 15(27).12.1859, Բելոստոկ 14(27). 4. 1917, Վարշավա, լեհական ակնաբույժ, լեզվաբան: Սովորել է Վարշավայում, Մոսկվայում, Վիեննայում: Ստեղծել և 1887-ին հրատարակել է միջազգային լեզու էսպերանտոյի նախագիծը («Միջազգային լեզու, էսպերանտո», 1887, D-ro Esperanto կեղծանվամբ)` նպատակադրվելով այն ծառայեցնել ժողովուրդների փոխըմբռնմանը: Հետագայում լույս է ընծայել էսպերանտոյի բառարաններ, քրեստոմատիաներ, էսպերանտո լեզվով իր ստեղծագործությունները, թարգմանություններ համաշխարհային դասականների գեղարվեստական գործերից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1959—60 ին նշվել է Զ-ի ծննդյան 100-ամյակը:

Գրկ. Memorlibro eldonita okaze de la cent-jara da treveno de la naskigo de D-го. L. L. Zamenhof, L., 1960.