ՀՍՀ/ԶԱՄԻՆԴԱՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՄԻՆԴԱՐԻ (պարսկ.` զեմինդար—հողատեր, զեմին—հող բառերից), հողահարկային համակարգ Հնդկաստանում, ներմուծել են անգլ. գաղութային իշխանությունները XVIII—XIX դդ. սահմանագլխին: Զ. հաստատում էր հողատեր ֆեոդալների սեփականության, ֆեոդ, ռենտա-հարկի յուրացման ժառանգական իրավունքը: Ուներ երկու ձև` մշտական (երբ գաղութային իշխանությունների օգտին գանձվող հողային հարկը նշանակվում էր առհավետ) և ժամանակավոր (երբ այն վերանայվում էր 20—40 տարին մեկ): Հողատեր-զամինդարները դարձան անգլ. գաղութարարների հենարանը: Հնդկաստանում և Արևեյան Պակիստանում (1971-ից` Բանգլադեշի ժողովրդական Հանրապետություն) ագրարային ռեֆորմների հետևանքով հողային ռենտայի գանձման իրավունքն անցավ պետությանը, որով և թուլացվեցին կալվածատիրական վերնախավի սոցիալ-տնտեսական դիրքերը:
