ՀՍՀ/ԶԱՄԻՆՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՄԻՆՅԱՆ Աբրահամ Հարությունի 1861, Նոր Նախիջևան (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկայա շրջան) — 1937, Երևան, հայագետ, մանկավարժ: Սովորել է ծննդավայրի հայոց թեմական դպրոցում, ապա` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1914-ին Նոր Նաիջևանում հրատարակվել է Զ-ի «Հայ գրականության պատմություն»ը (մաս 1), որն օգտագործվել է որպես ուսումնական ձեռնարկ: Ուշագրավ է նաև Զ-ի «Հայոց եկեղեցու պատմություն»ը (հ. 1—2, 1908—1909):
Գրկ. Ադամյան Ա. Հ., Աբրահամ Զամինյանի արխիվը, «ԼՀԳ», 1971, 11:
