ՀՍՀ/ԶԱՄՇ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՄՇ (լեհ. Zamsz, «գերմ. samisch Leder), եղջերվի, ոչխարի կամ հորթի մորթուց յուղային դաբաղմամբ մշակված կաշի: Փափուկ է, թավշանման, անջրանցիկ, ներկում են տարբեր գույներով: Զ-ին բնորոշ են մեծ ծակոտկենությունը: Զ-ից պատրաստում են հագուստ, կոշիկ, ձեռնոցներ ևն: Արհեստական Զ. ստանում են թավշանման խավ ունեցող գործվածքը ռետինե սոսնձով տոգորելով (կոշիկների համար) կամ էլ գործվածքին ռետինե սոսինձ քսելով, որի վրա այնուհետև շաղ են տալիս բամբակե մանրացված մանրաթել (գալանտերեային առարկաների համար):
