Jump to content

ՀՍՀ/ԶԱՄՊԱՔՃՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՄՊԱՔՃՅԱՆ Գրիգոր Հակոբի (6,2. 1889, Կոնստանցա — 18.9.1962, Բուխարեստ), հայ կոլեկցիոներ, արվեստաբան: Ռումինիայի ակադեմիայի թղթ-անդամ (1948): Ռումինիայում և արտասահմանում գնել է արվեստի բազմաթիվ գործեր, ստեղծել Զամպաքճյան թանգարանը: Հեղինակ է «Արվեստի էջեր» (1943), «Նիկոլայե Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական` «Մի արվեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) և այլ աշխատությունների: Եղել է Բուխարեստի «Հայ մշակույթի տան» առաջին նախագահը, աշխատակցել «Անի» ռումիներեն հայագիտական հանդեսին, հոդվածներ գրել հայկ. ճարտ-յան և կիրառական արվեստի մասին: Սովետական Հայաստանին է նվիրել XVI—XIX դդ. ֆրանս. և ֆլամանդական նկարիչների գործեր: