Jump to content

ՀՍՀ/ԶԱՄՊԱՔՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՄՊԱՔՃՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ (Muzeu Zambaccian), Գ. Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա ստեղծված պետական թանգարան Բուխարեստում: Գ. Զամպաքճյանը իր հավաքածուն (մոտ 250 նկար ու 40 քանդակ) և սեփական շենքը 1947-ին նվիրել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությանը: 1957-ին թանգարանի շենքը որոշ չափով վերափոխվել է. մեծացվել է ցուցադրման տարածությունը: Թանգարանն ունի ռումին (Կ. Բաբա, Ն. Գրիգորեսկու, Յոն Անդրեեսկու,Թ. Աման, Թ. Պալադի, Կ. Բըրնկուշ և ուրիշներ), օտար (Ա. Սիսլեյ, Պ. Սեզան, Ա. Մարքե, Կ. Պիսսառո, Ա. Մատիս, Օ. Ռենուար, Պ. Պիկասսո և ուրիշկեր) և հայ (Ա. Բալթազար, Ա. Ղարիբյան, Հ. Ավագյան, Ա. Թորոսյան) արվեստագետների գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ: