Jump to content

ՀՍՀ/ԶԱՅՑԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՅՑԵՎ Ալեքսանդր Միխայլովիչ (1871-1910), ռուս քիմիկոս-օրգանիկ: Պետերբուրգի ԳԱ թղթ-անդամ (1885), Ա. Մ. Բուտլերովի աշակերտը: Սինթեզել է մի շարք հագեցած և չհագեցած ածխաջրածիններ, սպիրտներ: Հայտնագործել է լակտոննեը (1873), ալկիլհալոգենիդներից հալոգենաջրածնական թթուների պոկման օրինաչափությունները (Զայցևի կանոն), եռատոմ սպիրտների ստացման նոր եղանակ (Զայցևի ռեակցիա):

Գրկ. Реформатский С. Н., Альбицкий A. A., Ученая деятельность проф. А. М. Зайцева, «Журнал Русского физико-химического общества. Часть химическая, отдел I, 1911, т.43, в. 6.