Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳ, հարվածային ազդանշանային երաժշտական գործիք: Ունի ներքևից կտրված սնամեջ տանձի ձև. ներսում կախված է լեզուն: Ձուլվում է բրոնզից: Զ-ի որոշակի բարձրությամբ ձայնը արտաբերվում է կամ ճոճելով (հարվածում են լեզվակին) կամ լեզվակի թափահարումով (հարվածում են Զ-ին): Հնուց ծառայել է բնակչությունը ժողովելու, տագնապ ազդարարելու, զորք հավաքելու (ահազանգ) ևն համար: Զանգահարությունը X դարից հայ եկեղեցական ծիսակատարությունների անբաժան մասն է: Կառուցվել են հատուկ զանգակատներ: Եվրոպայում Զ-եր ձուլել են IV—VI դդ.: Ամենամեծ Զ-երից է «ցար-զանգ»ը Մոսկվայի Կրեմլում: