Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳԱԿ, զանգակածաղիկ (Campanula), զանգակազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Խոտաբույսեր են, երբեմն` կիսաթփեր: Տերևները հերթադիր են: Ունեն կանոնավոր, երկսեռ ձուլաթերթ, զանգականման ծաղիկներ, որոնք լինում են կապույտ, երկնագույն, հազվադեպ` մանուշակագույն ու սպիտակ` հավաքված ողկուզաձև կամ հուրանանման ծաղկաբույլում: Պտուղը տուփիկ է: Հայտնի է Զ-ի 300 տեսակ: Աճում է լեռների ալպյան և մերձալպյան գոտիներում, ինչպես նաև Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անտառներում, մարգագետիններում, տափաստաններում, Եվրոպայի հարավում և Առաջավոր Ասիայում: ՍՍՀՄ-ում հանդիպում է 150 տեսակ (130-ը` նաև Կովկասում, 23-ը` ՀՍՍՀ-ում): Որոշ տեսակների (C. rapunculus) արմատները և տերևները ուտելի են: С. medium, С. persicifolia, С. latifolia, С. са raptica տեսակները դեկորատիվ են և օգտագործվում են ծաղկաբուծության մեջ