ՀՍՀ/ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ, ճարտարապետական կառույց եկեղեցուն կից կամ առանձին` զանգ կախելու համար: Համեմատաբար մեծ, հատուկ կառույց պահանջող զանգերի արտադրությունը Արևմտյան Եվրոպայում սկսվել է IV—VI դդ.: VIII դ. Գաղիայի եկեղեցիների կենտրոնական մասի տանիքի վրա այդ նպատակով հարմարեցնում էին քառանկյուն աշտարակներ: Հայոց եկեղեցին գանգի գործածությունը սկսել է X դ. 2-րդ կեսից, այդ ժամանակին էլ պատկանում են աոաջին Զ-երը (հավանաբար փայտյա): Զ-ան ծավալային լուծումը տարբեր երկրներում ըստ դավանական առանձնահատկությունների յուրովի մեկնաբանում է ստացել (իտալ. Վերածննդի կամպանիլեն, ռուս, զվոննիցան ևն): Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի Զ-երի, որոնք վերձիգ դոմինանտի նշանակություն ունեն, հայկական Զ-երը համակառույցի ընդհանուր կոմպոզիցիայում (հորինվածքով, չափերով, դիրքով ևն) ենթարկվում և լրացնում են գլխավոր կառույցը (Մայր եկեղեցի): X դ. փայտյա Զ-երը սովորաբար քառասյուն աշտարակներ էին, XIII դ.` 2—3 հարկանի, վեղարածածկ գմբեթավոր սյունակազմ ռոտոնդայով ավարտվող քարե կառույցներ (Գոշավանք, Հաղպատ, Սանահին ևն): XVII դարից տարածվում է եկեղեցու արմ.ճակատին կից (հազվադեպ` հվ., օրինակ` Աղթամարի Ս. Խաչի Զ., 1763) քառամույթ, սյունակազմ ռոտոնդայով ավարտվող տիպը (Էջմիածնի Մայր տաճար, 1653—58, Հոիփսիմե, 1880, Տաթև, XIX դ. ևն): Բացի այս տիպերից, տարբեր ժամանակներում տարածված է եղել նաև միայն սյունակազմ ռոտոնդայի կառուցումը գավթի կամ եկեղեցու տանիքին:
Գրկ. Халпахчьян О. Х,, Национальные особенности архитектуры армянских колоколен, в c б, Архитектурное наследство, М., 1973, т. 21.
