ՀՍՀ/ԶԱՆԳԱԿՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՆԳԱԿՆԵՐ (գերմ. Glockenspiel, իտալ. campanelli, ֆրանս. carillon), 1. որոշակի բարձրության հնչյուններ առաջ բերող հարվածային երաժշտական գործիք: խրոմատիկ հնչյունաշարը (2—2,5 օկտավա) ստացվում է 25—32 մետաղյա թիթեղիկներից` դասավորված երկշար, դաշնամուրի ստեղնաշարի սկզբունքով: Հնչյունը նմանակում է զանգակների ձայնին, արտաբերվում է երկու մետաղյա, սակավ փայտյա մուրճիկներով, որոնք գործի են դրվում նաև ստեղների միջոցով: Կիրառվում է նվագախմբերում: 2. Փոքր զանգերի (բոժոժների) հավաքածու, զանգականի:
