Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳԵՐ (գերմ. Glocken, ֆրանս. cloches, իտալ. сатрапе), որոշակի բարձրության հնչյուններ առաջ բերող հարվածային երաժշտական գործիք: խրոմատիկ հնչյունաշարը (1—1,5 օկտավա) ստացվում է սովորաբար 12 նիկելապատ արույրե կամ քրոմապատ պողպատե խողովակներից (տրամագծերը` 25—38 մմ), որոնք կախված են փայտյա կամ մետաղյա շրջանակից: Հնչյունը, որ նմանակում է զանգի ձայնին, արտաբերվում է փայտյա թակիչի կաշեպատ գլխիկով: Ձայնն ընդհատելու համար ունի հատուկ ոտնակի միջոցով գործող խլացուցիչ: Գործածվում է նվագախմբերում (Պ. Չայկովսկու «1812 թվական» նախերգանքը, Ա. Սկրյաբինի «Էքստազի պոեմ»ը, Ա. Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ևն): Սիմֆոնիկ նվագախմբում երբեմն գործածվում են նաև իսկական զանգեր: