Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳՎԱԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳՎԱԾ ֆիզիկայում, մատերիայի իներցիոն և գրավիտացիոն հատկությունների ֆիզիկական բնութագիր: Զ. (m) որպես մարմնի իներտության չափ մտնում է դասական մեխանիկայի շարժման հավասարման մեջ և որոշվում է մարմնի վրա ազդող F ուժի և այդ ուժի հաղորդած а արագացման հարաբերությամբ` m F a: Այս դեպքում m-ը կոչվում է իներտ զանգված և բնութագրում է մարմնի դինամիկ հատկությունները: Զ-ի գրավիտացիոն հատկությունները դրսևորվում են տարածության մեջ մարմինների փոխազդեցության ժամանակ: Յուրաքանչյուր մարմնի շուրջը գոյություն ունի իր Զ-ին համեմատական ձգողության դաշտ, որի հետևանքով մարմինները փոխազդում են միմյանց: Փոխազդեցության ուժը որոշվում է Նյուտոնի տիեզերական ձգողության օրենքից` F(m 1 m 2)r 2, որտեղ у-ը գրավիտացիոն հաստատունն է, r-ը` մարմինների հեռավորությունը, իսկ m 1,m 2-ը, գրավիտացիոն կամ ծանր զանգվածներն են: Սկզբունքորեն չի կարելի պնդել, որ ձգողության դաշտ ստեղծող Զ. բնորոշում է նաև մարմնի իներտությունը: Սակայն փորձը ցույց է տվել, որ իներտ և գրավիտացիոն Զ-ները համեմատական են միմյանց, իսկ չափման միավորների նույն համակարգում թվապես հավասար են (հաստատված է, որ սխալը կազմում է 10-12): Մատերիայի այս կարևոր հատկությունը կոչվում է համարժեքության սկզբունք և ընկած է Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության հիմքում: Դասական մեխանիկայում գործում է զանգվածի պահպանման օրենքը, ըստ որի` համակարգի Զ. հավասար է այն կազմող մարմինների (մասնիկների) Զ-ների գումարին և չի փոխվում համակարգում ընթացող ոչ մի պրոցեսի դեպքում: Զ. հասկացությունը ավելի խոր իմաստ ստացավ հարաբերականության հատուկ տեսության մեխանիկայում (ռելյատիվիստական մեխանիկա), որը դիտարկում է մարմինների (մասնիկների) շարժումը լույսի արագությանը (с 3-1010 սմ վրկ) մոտ արագությունների դեպքում: Ռելյատիվիստական մեխանիկայում մասնիկի Զ. որոշվում է m m 0 ( 1 v 2 c 2)1 2 առնչությամբ (v-ն շարժման արագությունն է, իսկ m 0-ն` հանգստի զանգվածը, այսինքն` զանգվածը մասնիկի հետ կապված հաշվարկման համակարգում), որի համաձայն արագության աճմանը զուգընթաց աճում է նաև Զ.: Հանգստի Զ. բնորոշում է մասնիկի ներքին էներգիան` հ անգստի էներգիան (E 0 moc 2): Ըստ հարաբերականության տեսության մասնիկի Զ. կապված է E էներգիայի հետ E mc 2 m 0 c 2 (1 v 2 c 2)1 2 առնչությամբ: Այսպիսով, Զ-ի հետ մշտապես էներգիա է կապված: Այդ պատճառով առանձին-առանձին (ինչպես դասական ֆիզիկայում) գոյություն չունեն Զ-ի պահպանման և էներգիայի պահպանման օրենքներ` նրանք միաձուլված են լրիվ էներգիայի պահպանման ընդհանուր օրենքում: Ռելյատիվիստական մեխանիկայում Զ. մարմնի ադիտիվ բնութագիրը չէ: Երբ երկու մասնիկ միանում և կազմում են կայուն վիճակ, անջատվում է Е էներգիա (կապի էներգիային հավասար), որին համապատասխանում է m E c 2 Զ.: Բաղադրյալ մասնիկի Զ. փոքր է բաղադրիչ մասնիկների Զ-ների գումարից հենց այդ մեծությամբ (զանգվածի պակսորդ): Միավորների CGS համակարգում Զ-ի միավորը գրամն է, իսկ միավորների միջազգային ՍԻ համակարգում` կիլոգրամը: Ատոմների և մոլեկուլների Զ-ները սովորաբար չափվում են զանգվածի ատոմական միավորներով: Տարրական մասնիկների Զ-ներն ընդունված է արտահայտել էներգիայի միավորներով` նշելով համապատասխան մասնիկի հանգստի էներգիան: Օրինակ, պրոտոնի Զ. 938,2 Մէվ է, էլեկտրոնինը` 0,511 Մէվ ևն: Ժամանակակից ֆիզիկայում Զ-ի բնույթը դեռևս պարզված չէ: Ընդունված է համարել, որ տարրական մասնիկի Զ. պայմանավորված է դաշտերով (էլեկտրամագնիսական, միջուկային ևն): Սակայն Զ-ի քանակական տեսությունը դեռևս ստեղծված չէ: Մինչև այժմ տեսականորեն բացահայտված չէ, թե ինչու տարրական մասնիկների Զ-ների արժեքները ընդհատ սպեկտր են կազմում:

Գրկ. Джеммер М., Понятие массыв классической и современной физике, пер.с англ., М., 1967 Элементарный учебник физики, под ред. Г. С. Ландсберга, 8 изд., т. 1, М., 1972