Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳՎԱԾԻ ԱՏՈՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳՎԱԾԻ ԱՏՈՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ, ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավորներ: Մինչև 1961-ը քիմիայում օգտագործվում էր զանգվածի քիմ. ատոմական միավորը` հավասար թթվածնի ատոմի զանգվածի 1 16-ին: Ֆիզիկայում օգտագործվում էր զանգվածի ֆիզիկական ատոմական միավորը` հավասար թթվածնի ամենաթեթև կայուն իզոտոպի զանգվածի 1 16-ին: Ատոմների և մոլեկուլների զանգվածի չափման համար 1961-ին սահմանվել է զանգվածի միասնական ատոմական միավոր, որը որոշվում է որպես ածխածնի С 12 իզոտոպի զանգվածի 1 12-ը և հավասար է (1,66043 0,00031)10-24 գ: Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմ. նախկին միավորին: Զ. ա. մ. էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ: Տարրական մասնիկների ֆի զիկայում միավոր է ընդունված էլեկտրոնի զանգվածը, որը հավասար է 9,1091 10-28 գ կամ 5,486 10-4 միասնական Զ. ա. մ.: