ՀՍՀ/ԶԱՆԳՎԱԾԻ ԹԻՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԶԱՆԳՎԱԾԻ ԹԻՎ նուկլոնների (պրոտոնների և նեյտրոնների) թիվը ատոմի միջուկում: Նշանակվում է А տառով և դրվում սովորաբար քիմ. տարրի նշանի վերևում` աջ կողմից, օրինակ, C 12-ը ածխածնի իզոտոպն է, որի А 12: Առանձին իզոտոպների Զ. թ-երը շատ մոտ են իրենց ատոմական կշիռներին: Ցանկացած տարրի Զ. թ. պայմանականորեն հավասար է իր ատոմական կշռին ամենամոտ ամբողջ թվին: Եթե հայտնի են Զ. թ. և միջուկի Z լիցքը (պրոտոնների թիվը), կարելի է որոշել նեյտրոնների թիվը` N A—Z:
